-
ԱՄՆ քաղաքացիների համար
Տեղադրված է 10/08/2018ԱՄՆ քաղաքացիները Եգիպտոս մուտք գործելու համար պիտի ունենան վիզա։
ԱՄՆ քաղաքացիները կարող են ստանալ մեկանգամյա մուտքի և մինչև 30 օր կեցության համար վիզա Եգիպտոսի օդանավակայաններում՝ վճարելով 25 $։ Բազմակի մուտքի վիզա ևս կարող են ստանալ՝ վճարելով 60$: Եգիպտոսի կառավարությունը ստեղծել է կայք՝ էլեկտրոնային վիզա տրամադրելու համար՝ visa2egypt.gov.eg/eVisa/Home.
Խնդրում ենք նկատի ուեննալ, որ վերոնշյալ կայքը Եգիպտոսի կառավարության միակ պաշտոնական կայք-էջն է։ Կան նաև այլ կայքեր, որոնցում առաջարկվում են էլեկտրոնային վիզաներ, սակայն որոնց տրամադրման համար գանձվում է կրկնակի գումար, քան պաշտոնական արժեքն է։
ԱՄՆ այն քաղաքացիները, որոնք դժվարությունների են հանդիպել Եգիպտոս մուտք գործելիս կամ մտահոգություններ ունեն, թե արդյոք իրենք օդանավակայանում վիզա կստանան, կարող են նախապես՝ մինչև ճամփորդելը դիմել Եգիպտոսի դեսպանատուն կամ հյուպատոսություն՝ վիզայի համար։
-
Միացյալ Թագավորության քաղաքացիների համար
Տեղադրված է 10/08/2018Եգիպտոս ճամփորդելիս բրիտանական անձնագիր ունեցողներին անհրաժեշտ է մուտքի արտոնագիր՝ վիզա։ Դուք կարող եք էլեկտրոնային վիզա ստանալ Visa2Egypt –ից։ Էլեկտրոնային վիզաների տրամադրման ծրագրով ստացված վիզաները վավերական են առավելագույնը 3 ամիս։ Հնարավոր է նաև վիզա ստանալ օդանավակայանում՝ երկիր ժամանելիս։ Օդանավակայանում վիզայի համար կարող եք վճարել ֆունտ սթեռլինգով, դոլարով կամ եվրոյով։ Վիզայի արժեքը 25$ է։ Ժամանելիս օդնավակայանում ստացած վիզան վավերական է առավելագույնը 30 օր։
Դուք կարող եք նաև վիզան ստանալ մինչև Եգիպտոս ճամփորդելը՝ դիմելով Եգիպտոսի համապատասխան հյուպատոսություն։ Եթե Դուք Եգիպտոս եք մեկնում սովորելու կամ աշխատելու նպատակով, նախընտրելի է վիզա ստանալ մինչև մեկնելը։
Բրիտանիայի քաղաքացինեը, որոնք ճամփորդում են դեպի Շարմ Էլ Շեյխ, Դահաբ, Նուվեյբա կամ Տաբա, մինչև 15 օր կեցության դեպքում մուտքի թույլտվություն ստանում են անվճար։ Եթե Դուք այս հանգստավայրերից մեկնելու եք այլ վայրեր կամ մնալու եք 14 օրից ավելի, ապա անհրաժեշտ է վիզա։
Եթե Դուք արդեն գտնվում եք Հարավային Սինայում, Ձեր ծրագրերը փոխվել են, և Դուք որոշել եք այլ վայրեր մեկնել, կարող եք վիզա ստանալ Շարմ Էլ Շեյխի օդանավակայանում։ Վիզայի ժամկետը երկարաձգելու համար դիմումը պիտի լրացվի Եգիպտոսի անձնագրերի և ներգաղթի գրասենյակներում։ Ուշադիր եղեք, որովհետև Եգիպտոսից հեռանալիս Դուք կարող եք խնդիրներ ունենալ, եթե խախտած լինեք վիզայի ժամկետները։ Օրինակ, Ձեզ թույլ չեն տա հեռանալ Եգիպտոսից՝ առանց վճարելու վիզայի արժեքը, եթե Դուք Եգիպտոսում 14 օրից ավելի մնացած լինեք։
Եգիպտոս ճամփորդելիս Ձեր անձնագիրը պիտի վավերական լինի նվազագույնը 6 ամիս՝ Եգիպտոս մուտք գործելու պահից։
-
ՀՀ քաղաքացիների համար
Տեղադրված է 02/08/2018ՀՀ քաղաքացիների համար Եգիպտոս մուտք գործելու և մուտքի արտոնագրի՝ վիզայի ստացման համար տարբեր պայմաններ են գործում։
Շարմ Էլ Շեյխ մեկնող ՀՀ քաղաքացիներին վիզա անհրաժեշտ չէ մինչև 14 օր կեցության դեպքում։
Հուրգադա մեկնող ՀՀ քաղաքացիները վիզա ստանում են հենց օդանավակայանում․ արժեքը 1 անձի համար 25$։
Կահիրե մեկնելու դեպքում՝ եթե ՀՀ քաղաքացիները Կահիրե են մեկնում համակցված թռիչքով՝ Շարմ Էլ Շեյխից կամ Հուրգադայից, ապա կարող են վիզա ստանալ հենց օդնավակայանում՝ վճարելով 25$, հակառակ դեպքում Կահիրե մեկնելուց առաջ անհրաժեշտ է վիզայի ստացման համար դիմել ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանություն։ Վիզայի արժեքը կրկին 25$: