-
Հասմիկ Առաքելյան
Տեղադրված է 14/06/2018Սաֆարի Սահարայում ժամանակը կանգ է առնում. ուրիշ մարդիկ՝ ավելի բարեհամբույր ու հյուրընկալ։
Բեդվին փոքրիկներն ընկերացան ինձ հետ. ակնոցս էին ուզում -
Անի Նազարյան
Տեղադրված է 20/06/2018Ու բոլորին թվում է ես եգիպտուհի եմ, հենց անգլերեն եմ խոսում զարմացած նայում են, թե ինչի եմ ձև տվել ու ես շտապում նրանց տեղեկացնել- հայ եմ, ախպեր, հայ
Ավելին^_^
-
Արմինե Օլեյան
Տեղադրված է 20/06/2018Տեսնես ծովից սիրուն բան կա ՞... հատկապես Կարմիր ծովից...
Ավելին -
Տաթև Դուրյան
Տեղադրված է 14/06/20187 օր առանց հեռախոս, ինտերնետ գումարած կարմիր ծով, արևելյան շքեղություն, արև ու լավ միջավայր
Ավելին^_^ մե հրաշք հանգիստ ... ես ու Սոնան ինչքան էլ պատմենք մեկա քիչա, պետքա սեփական փորձով գնաք ու համոզվեք
^_^
ընդեղ ամեն ինչ արեցին, որ մենք շատ գոհ ու չաղացած հետ գանք հայրենի եզերք:D
-
Հասմիկ Առաքելյան
Տեղադրված է 15/06/2018Եգիպտոսում ժամանակը այլ ուղղությամբ է պտտվում, ու դու հայտնվում ես իրական հեքիաթում։ Ջրի ու ավազի պակաս չկա. ափից այն կողմ քեզ թվում է՝ տաք անապատի արևը քեզ մի ամբողջ կյանք կջերմացնի, ու դու կխորտակվես ավազի մեջ։ Միտքը դեռ չմարսած՝ աչքերիդ առջև բացվում է խաղաղությունը՝ ծովը։ Գնում ես նավով զբոսանքի։ ժպտերես կազմը քեզ իջեցնում է ծովի մեջտեղում, որ ավելի լավ հասկանաս «զմուրխտե» ծովի լեզուն։ Բավական է ռետինե ակնոցով մեկ անգամ ներքև նայես՝ ու դու հեքիաթի մեջ հեքիաթում կհայտնվես՝ Նեմոյի մուլտֆիլմում, բայց այս անգամ՝ ամեն ինչ իրական է։ Անթիվ գունավոր ձկնիկներն անհոգ խաղում են միասին՝ քեզ էլ ստիպում հավատալ, որ կյանքն իսկապես հիասքանչ է, ուղղակի ճիշտ պահին ու ճիշտ տեղում պետք է հայտնվել։ Շնչառությունդ բացվում է, սիրտդ՝ ավելի արագ զարկում. երջանկությու՜նն էլ ինչպե՞ս է լինում...
Ավելին
I fall in love with #GSAAnriva -
Մանանա Հովակիմյան
Տեղադրված է 16/06/2018Տաք արևի ու բարևի պակաս Եգիպտոսում միանշանակ չզգացինք։
Ավելին
Զգացողությունները մի բառով՝ գժություն...
Կարմիր ծովը, տուրերը, պայմաններն ու սպասարկումը քեզ ստիպում էին զգալ հեքիաթի աղջիկ))
Հեքիաթի աղջկանից վերածվեցինք ջրահարսի, երբ նավով տուրի ժամանակ ծովի կենտրոնում մեզ առաջարկեցին վայելել ծովը՝ դելֆինների հետ լող տալով, դայվինգով՝ ցամաքի տաք բարևը ստորերկրա ջրային տարածք տանելով ու ձկներին ևս ժպիտ պարգևելով։
Հա ի դեպ, Սաֆարի գնալը ևս պարտադիր է, եթե սիրում եք էքստրիմ։
Ի սկզբանե չպետք է մոռանալ, որ նման հանգստի մեկնելիս պետք է ընտրել վստահելի տուրիստական ընկերություն՝ իմ ընտրությունը #Anriva-ն է։
Սիրեցի Կարմիր ծովը, հուսամ՝ ինքն էլ ինձ․․․ -
Մարիաննա Փայտյան
Տեղադրված է 18/06/2018Զգացողություններ, որ երբեք չես ունեցել... Բառերով նկարագրելու չէ, ուղղակի պետք է սա ապրել, վայելել...
Ավելին -
Լիլիան Գալստյան
Տեղադրված է 23/06/2018Վերջին օրն էր Հուրգադայում։ Նստել էի ամենաԿարմիր ծովի ափին ու հրաժեշտի խոսքեր էի մրմնջում, ասում, որ սա վերջ չի, էլի ենք հանդիպելու, ծովն էլ հեքիաթ էր պատմում անապատի ու արևի մասին, համբուրում ոտքերս, ներողություն խնդրում, որ մայրամուտ այդպես էլ չտեսա ծովի վրա... Մայրամուտ չտեսա, բայց Կարմիրը իրականացրեց շատ երազանքներ... այնպիսիք, որ բացով էլ չես հավատում՝ իրական են ։))))) Եթե ուզում եք հավատալ հրաշքների, դիմավորեք մայրամուտը անեզր անապատում, լողացեք դելֆինների հետ ծովի ամենա ամենա մեջտեղում, սուզվեք ու սեփական աչքերով տեսեք այն միլիոնավոր, հազարերանգ ձկներին, որ տեսել եք միմիայն Discovery-ով ։)))) Հետ վերադառնալիս էլ, չամաչեք, իմ պես կանգնեք ափին ու բարձր-բարձր գոռացեք՝ ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ, ԾՈՎ
Ավելին -
Արմինե Ճաղարյան
Տեղադրված է 23/06/2018Լինում են առավոտներ, երբ արթնանում ես ծովի, արևի տրամադրությամբ և կարոտով։
Ավելին
Շատ քիչ տեղ եմ զգացել
էսքան ուժեղ էներգիա...կարևոր է ճիշտ ընտրել, ում հետ ճամփորդել
@ANRIVAtour❤️Egypt
❤️
-
Մարինա Գրեգ
Տեղադրված է 24/06/2018Տատերից մեզ հասած առակ, խոսք կա.
Ավելին
-Եղբայրդ լա՞վ մարդ է:
-Չգիտեմ. հետը ճանապարհ չեմ գնացել:
Ճամփորդության մեկնելիս թերևս ամենաանկանխատեսելի ու կարևոր բանը՝ ում հետ ես մեկնում, ինչ անակնկալ է սպասվում, և հարցն ամենևին էլ այն չէ՝ մտերիմ մարդու հետ ես մեկնում, թե անծանոթ: Մի քանի ճամփորդություն իմ կյանքում ոչ միայն կհիշեմ ջերմությամբ ,այլև ուղղակի չեմ մոռանա. դրանք իմ կյանք մտցրին մի քանի հրաշալի մարդկանց, որոնց երբեք չեմ մոռանա և, իհարկե, անմոռանալի հիշողություններ: Երբ քեզ հետ 'քո' մարդիկ են՝ նույն խելառները, ինչ դու, նույնկերպ կյանքը սիրող մարդիկ, համարիր, որ ճամփորդությունդ ստացված է:
Կան քաղաքներ, որ գողացան իմ սիրտը, ու կարոտած էլի մի քանի անգամ կմեկնեի նույն վայրերը՝ նույն մարդկանց հետ: Ծովի ու արևի վառ հիշողություններով՝ ամենատաք սրտով մարդկանց երկիր… -
Գայա Խաչատրյան
Տեղադրված է 25/06/2018Եգիպտոս....հեքիաթ, թե իրականություն....Առաջին միտքը, որ ծագեց գլխումս....Հնամենի պատմություն: Փառահեղ ուղևորություն՝ լի անմոռանալի օրերով, որոնք ինձ նվիրեց Եգիպտոսն իր հեքիաթայինն էներգիայով, ինչն ամբողջանում է իրեն ներդաշնակ դարձած ՝ քանդակագործ քամու ստեղծագործություններով անսահման ջերմ արևով, ալեկոծ ծովի ու մայրամուտի համբույրով, անտանելի թվացող տապով...
Ավելին
ANRIVAtour❤️Egypt
❤️
-
Օքսաննա Սարգսյան
Տեղադրված է 26/06/2018Նորից ամառ ու նորից հիշողություններ, որոնք հանգիստ չեն տալիս: Նորից ուզում ես փակել աչքերդ ու հայտնվել այն աշխարհում, որտեղ ամեն ինչ այնքան ջերմ էր, այնքան հագեցնող ու այնքան ուրիշ: Կան պահեր, որոնք պարզապես դաջվում են հոգումդ ու ամբողջ կյանքի ընթացքում շարունակում տանել անցյալ: Այս ճանապարհորդության հետ կապված ամեն ինչ` այդ պահերի կրողն էր: Ես դեռ վայելում եմ քո հագեցնող հանգստի արքայությունը ՝ Եգիպտոս..․
Ավելին -
Տարոն Կոխլիկյան
Տեղադրված է 14/07/2018Առաջին ծովափնյա արձակուրդիցս երեք տպավորիչ դրվագ. տաք քամու թարս հարվածը դեմքիս, երբ Հուրգադայում իջա օդանավից: Արևից այրված ոտքերս, որ արձակուրդս բաժանեցին երկու անհավասար մասի` շատը վերցնելով իրենց ու ինձ կողպելով հյուրանոցի համարում: Երրորդն ամենատպավորիչն է:
Առաջին օրը, երբ առավոտյան թռիչքից հոգնած ու ծարավ ընկանք հյուրանոց, մեր խմբին տեղավորեցին ժողովների մի դահլիճում ու պատրաստվում էին երկար-բարակ բացատրել հյուրանոցի կարգն ու կանոնը: Հանկարծ հսկա սենյակում ականջից ականջ լուր գնաց` հեռախոսս կորցրել եմ, հեռախոսը չկա: Լրագրող-ընկերներից մեկն էր:
Հիշում էր` օդակայանից ավտոբուս նստելիս ձեռքին էր: Հյուրանոցում ենք, հեռախոսը չկա: Բոլորը սկսեցին իրենց պայուսակները, տոպրակները, գրպանները մտնել` ամեն ինչ տեղում է, հեռախոսը չկա: Սենյակում 25-30 լրագրող է: Հեռախոս կորցնողի ուղղությամբ հարցեր են թռչում բոլոր կողմերից:
Եթե այսպես շարունակվեր, մենք պատրաստ էինք բացահայտել նաև Քենեդու սպանությունը: Այստեղ արագ կողմոնորշվեց հյուրանոցի անդմինիստրացիան: Վայրկյան առաջ բաժանեց համարների բանալիներն ու մեզ շտապ հեռացրեց իրարից:
Անկեղծ ասած` այս կուտը մենք արագ կերանք. ուժասպառ էինք, չնայած ամեն մեկս մրգային կոկտեյլի առնվազն երկու բաժակ հասցրել էինք կուլ տալ գործի քննության ընթացքում: Երկու ժամ անց` Կարմիր ծովի ափին: Հեռախոսը գտնվել է: Երեկոյան հյուրանոցում կլինի: Ինչպե՞ս:
Օդակայանում բոլորս մի մարդու պես ինտերնետին միանալու քարտ էինք առել, որ հանկարծ հանգիստներս հարամ չլինի: Մեր լրագրող-ընկերուհին հենց այստեղ էլ զգոնությունը կորցրել էր, երբ քարտ վաճառող եգիպտոսցի ջահելը լայն ժպտացել էր նրան: Երիտասարդ փարավոնը դեպքից ժամեր անց զանգել էր, ասել` հեռախոսն իր մոտ է:
Ներողություն էր խնդրել, որ չի կարող օրվա ընթացքում բերել հյուրանոց` աշխատանքի է: Գործն ավարտի, երեկոյան կբերի: Բերեց` ժպիտը դեմքին: Տաքսիով էր եկել: Գումարը չէր ուզում վերցնել: Հայավարի գրպանը մտանք` գումարը արագ թողնելով այնտեղ:
Հետո գցեցինք-բռնեցինք, որ հին ժողովուրդները նման են իրար. մեկ էլ մենք կարող ենք այսպես: Համաձայն եք, չէ՞)
-
Անի Նազարյան
Տեղադրված է 16/07/2018Հուրգադայում ծովափին մի աշխատող կար՝ Սուպեր Մարիոն (իրա ասելով փոքր ժամանակ էնքան էր Մարիո խաղացել, անունը մնացել էր), ով գալիս-շփվում էր մեր հետ՝ չնայած համարյա անգլերեն չգիտեր: Հենց ուզում էինք, որ ինքը գնա, ասում էինք՝ ասա «շնորհակալություն» ու ինքը մի քանի անհաջող փորձերից հետո գնում էր
Ավելին:D
:D
Ինչ եմ ուզում ասել «շնորհակալությունը» լավ բառ է, նույնքան լավ բառ է "yalla"-ն, հենց ժամը վեցին ինքն էր ասում, մենք էինք լքում լողափը:
Մարիո ջան, քեզ էլ եմ կարոտել^_^
-
Արմինե Ավետիսյան
Տեղադրված է 30/07/2018Բեդուինների գյուղում եսիմ ինչ թեյ խմեցինք, հիմա 100կգ.-ոց Աշոտին ձեռքով օդ եմ հանում ու պատեպատ տալիս։
Ավելին -
Արմինե Ավետիսյան
Տեղադրված է 30/07/2018Երբ լողում ես դու ու Կարմիր ծովի բնակիչները: Օրվա երկրորդ կեսից հետո նրանք պարտադիր հայտնվում են ու ստիպում քեզ մուլտիկի Արիելի դերում պատկերացնել: Ափսոս մազի կարմիր ներկ չեմ գտում, թե չէ լրիվ դերի մեջ կմտնեի
Ավելին